ԱԷԿ-ները և շրջակա միջավայրը

Սկսած 1960-ական թվականներից ամբողջ աշխարհում լայն տարածում գտան ատոմակայանները: 1954 թվական 1954 թվականի հունիսի 27-ին ԽՍՀՄ Օբնինսկ քաղաքում գործարկվեց աշխարհում առաջին փորձնական-արտադրական ԱԷԿ՝ 5 Մվտ հզորությամբ։ 1958 թվականին գործարկվեց Սիբիրյան ԱԷԿ, իսկ 1964 թվականին՝ Բելոյարսկի և Նովովորոնեժի ԱԷԿ-ները։ 1970 թվականին ՀԽՍՀ հոկտեմբերյանի շրջանի Մեծամոր բնակավայրի մոտ սկսվել է Հայկական ԱԷԿ-ի կառուցումը, որի առաջին հերթի հզորությունը կկազմի 815 Մվտ։ Արտասահմանում արդյունաբերական նշանակության առաջին ԱԷԿ-ները գործարկվել են 1956 թվականին, Անգլիա-ում և 1957 թվականին, ԱՄՆ-ում։ ԱԷԿ-ները կարող են կառուցվել ջերմային, դանդաղ և արագ Նեյտրոններով աշխատող ռեակտորներով։ Կիրառվում են ջերմային նեյտրոններով աշխատող ռեակտորների հետևյալ չորս տիպերը՝
  1. ջրա-ջրային՝ սովորական ջրով, որն օգտագործվում է որպես դանդաղեցուցիչ և ջերմակրիչ,
  2. գրաֆիտա-ջրային՝ գրաֆիտե դանդաղեցուցիչով և ջրային ջերմակրիչով,
  3. ծանր ջրային՝ ջրային ջերմակրիչով և ծանր ջրով՝ որպես դանդաղեցուցիչ,
  4. գրաֆիտա-գազային՝ գրաֆիտային դանդաղեցուցիչով և գազային ջերմակրիչով։

ԱԷԿ-ների քանակի կրտուկ ավելացմանը խթան էր նաև այն հանգամանքը, որ մարդկությունը արդեն սկսեց գիտացկել ռեսուրսների սպառման վտանգը: Անցյալ դարի 70-ական թթ. արագ աճից հետո 80-ական թթ. ԱԷԿ-ների աճը զգալիորեն դանդաղեց, երբ ի հայտ եկան դրանց էկոլոգիական և տեխնիկական վտանգները: Չնայած այս հանգամանքին` աշխարհի մի շարք երկրներում ԱԷԿ-ները տալիս են ամբողջ արտադրված էներգիայի մեծ մասը: Հատկապես մեծ է դրանց դերը վառելիքաէներգետիկ ռեսուրսներով աղքատ երկրներում: Լիտվայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Շվեյցարիայում, Ճապոնիայում, Բուլղարիայում և Հունգարիայում էներգետիկան հիմնված է ԱԷԿ-ների աշխատանքի վրա:

Ջրային հովացում ունեցող միջուկային ռեակտորով ԱԷԿ–ի սկզբունքային սխեման բերված է նկարում։ Ռեակտորի ակտիվ գոտում անջատված ջերմությունը ստանում է առաջին կոնտուրի ջուրը, որը շրջանառու պոմպի օգնությամբ մղվում է ռեակտորի միջով։ Տաքացված ջուրը ռեակտորից անցնում է ջերմափոխանակիչի մեջ։ Այստեղ ռեակտորում ստացված ջերմությունը հաղորդվում է երկրորդ կոնտուրի ջրին, որը գոլորշիանում է շոգեգեներատորում, և առաջացած գոլորշին անցնում է տուրբինի մեջ։ Ռեակտորի աշխատանքի ընթացքում այրված ջերմանջատող տարրերը փոխարինվում են նորերով, որը կատարվում է հեռակառավարման սարքերով։ ԱԷԿ–ի ռեակտորային հանգույցն ընդգրկում է ռեակտորը, ջերմափոխանակիչները, պոմպերը կամ գազամուղ կայանքները, շրջանառու կոնտուրի խողովակաշարերը և ամրանը, միջուկային վառելիքը փոխարինելու սարքերը, հատուկ օդափոխության, վթարային հովացման համակարգերը են։ Ըստ կոնստրուկցիայի ռեակտորները լինում են՝
  • պատյանային, որտեղ ԶԱՏ–ը և դանդաղեցուցիչը տեղավորված են պատյանի ներսում,
  • կանալային, որտեղ ջերմակրիչով հովացվող ՋԱՏ–ը դրվում է հատուկ խողովակ–կանալներում։

Комментарии