Ավ․ Իսահակյան | «Երջանկության իմաստը»

Արձակը մի դերվիշի մասին է, ով երկար ճանապարհ անցնելով հասնում է Սֆինքսի մոտ՝ իմանալու, թե ո՞րն է երջանկության իմաստը:  Դերվիշը հարցնում է Սֆինքսին, թե որն է երջանկության իմաստը, Սֆինքսը չի պատասխանում: Վշտանալով նորից է հարցնում, բայց էլի լռություն է տիրում: Օր ու գիշեր սպասելուց հետո ահա՝ Սվինքսի աչքերը շարժվեցին, հայացքը սևեռեց դերվիշին և ասաց. «Ո՛վ մարդ, արյունի ծնունդ և կրքի ծարավ, քո անմիտ ոգին անհագ տարփում է հավերժ գրգիռի: Երջանկության իմաստը դու անկարող ես ըմբռնել, քո զգացող գոյությունը չարժե իր ձգտումին, և ո՛չ մի նպատակ չարժե, որ նրան ըղձաս>>:

Կարծիքս հետևյալն է՝
Բոլորի կյանքում էլ լինում են երջանկության պահեր և բոլորի մոտ այն տարբեր իմաստ է կրում: Եվ իրոք, պետք չէ փնտրել իմաստ, պետք է ուղղակի քարանալ և վայելել, քանի որ այն հաճախ տևում է ակնթարթներ: Արձակը ինձ դուր եկավ, համաձայն եմ Սֆինքսի խոսքերին, որ չպետք է զգալ, չպետք է խորհել, չպետք է կամենալ, այլ միայն քարանա՜լ, քարանա՜լ, քարանա՜լ…»:

Արձակը

Комментарии