Մարդու առողջությունն ու շրջակա միջավայրը

1)  Ինչպիսի միջավայրում ենք ապրում մենք, փորձեք ինքներդ գնահատել ձեր շրջակա միջավայրի որակը: 

Երևանում շրջակա միջավայրը վատ վիճակում է։ Հիմնական խնդիրներն են՝ մեքենաների բազում քանակը, շինարարության մեծ ծավալները, և արդյունաբերությունը, որոնց պատճառով օդը շատ փոշոտ ու աղտոտված է։

Ես ցանկանում եմ նշել մեր թաղամասի աղտոտվածությունը։ Ապրում եմ Բ4 թաղամասում։ Եթե համեմատենք անցած տարվա հետ, ապա այս տարի շրջակա միջավայրը բավականին աղտոտվել է։ Հիմնական պատճառը կառուցվող հյուսիս-հարավ ճանապարհն է, քամու բարձրացրած փոշու պատճառով օդը վերջերս շատ է աղտոտվել։ Իմ կարծիքով ճանապրհը կառուցելուց հետո նույնպես խնդիրներ կլինեն, որոնցից մեկը աղմուկն է, որը նույնպես շատ լուրջ հիվանդության պատճառ կարող է հանդիսանալ։

2) Ինչպես է ազդում շրջակա միջավայրը ձեր առողջության վրա, եթե կան առանձնակի դրսևորումներ, ներկայացրեք օրինակներով:

Մարդու առողջության վրա ազդող աղտոտումները բաժանվում են մի քանի տեսակի՝ ֆիզիկական, քիմիական, կենսաբանական և էկոլոգիական։ Քիմիական աղտոտումներից մեկը գործարաններն են։ Հիմնականում շատ հիվանդությունների պատճառ են հենց գործարանները, մեծ քանակությամբ ծխի արտահանման պատճառով։ Ֆիզիկական աղտոտումներից մեկն է՝ ավարտին չհասված շինությունները, որոնք մեծ քանակությամբ փոշու պատճառ են հանդիսանում։ Մարդու առողջության վրա շատ են ազդում կենսաբանական աղտոտիչները, որոնցից են՝ մանրէները, վիրուսները և կենսաբանական օրգանիզմները, որոնք գտնվում են շրջակա միջավայրում որոշ նպատակների համար ցանկալի չափաքանակները գերազանցող քանակներով (օրինակ՝ որոշ արտադրությունների համար անհրաժեշտ է քիմիապես մաքուր ջուր, որը զերծ լինի բնական խառնուրդներից, որոնք տվյալ դեպքում աղտոտիչներ են, սակայն գյուղատնտեսական և կենցաղային նպատակների համար այդպիսի խառնուրդներով ջուրը համարվում է պիտանի)։

3) Առանձնացնել ՀՀ-ում տարածված հիմանական հիվանդություննը, որքանով են դրանք կապվում շրջակա միջավայրի հետ:

ՀՀ-ում ամենատարածված հիվանդություններից մեկը արյան շրջանառության համակարգի հիվանդությունն է։ Եվ ոչ միայն Հայաստանում, արյան շրջանառության համակարգի հիվանդությունները տարածվածության և մահացության ցուցանիշով առաջին տեղում են նաև ամբողջ աշխարհում։ Երկրորդ տեղում շնչառական օրգանների հիվանդություններն են, և ահա այս հիվանդությունների առաջացմանը շրջակա միջավայրը շատ է ազդում, հիմնականում օդի աղտոտության և ծխախոտի պատճառով։

4) Ինչպես եք պատկերացնում շրջակա միջավայրի վերահսկողությունը, ինչպես այն դարձնել ավելի արդյունավետ: Ինչ դերն ունի հասարակական վերահսկողությունը, ինչպես մեծացնել այն:

Առաջին հերթին մարդիկ պետք է գիտակցեն և չախտոտեն իրենց քաղաքը, ուղղակի աղբը աղբամանի մեջ գցելով և բնությունը պահպանելով։ Պետությունը նույնպես կարող է փոխել բնության պահպանումը դեպի լավ կողմը, օրինակ՝ կարելի է ավելացնել քաղաքի աղբամանների քանակները որոշ տարածքներում, որի պակասը նույնպես կարող է շատ մեծ դեր խաղալ աղտոտության վրա, պետք է խիստ օրենքներ սահմանել, որպիսզի մարդիկ թեև չգիտակցելով, բայց գոնե չաղտոտեն քաղաքը, նաև կան շատ լքված տարածքներ, որոնք կարելի է կանաչապատել։ 

Комментарии