Ավ․ Իսահակյան | Ծառա Սիմոնը

Պատմվածքը Սիմոնի մասին էր, ով եկել էր իր գյուղից և աշխատում էր մի հարուստ ընտանիքում։ Տան ամբողջ գործը Սիմոնի ուսերի վրա էր, մի գործը չվերջացրած, մյուսն էին տալիս, Սիմո՜ն Սիմո՜ն գոռալով։ Նա իր անունն լսելուց հոգնել էր արդեն, հոգնել էր բոլորի կողմից շահագործվելուց։ Եվ Սիմոնը խնդրում է տիրուհուն, թույլ տալ մի որոշ ժամանակով ետ վերադառնա իր գյուղ, որպեսզի հանգստանա իր անդադար հնչող անունից։

Կարծիքս՝

Պատմվածքը ինձ դուր եկավ։ Սիմոնը իրոք հանգստի կարիք ուներ, բոլորը հանգստի կարիք ունեն, շատերս նույնպես, հաճախ հոգնում ենք մեր անունը լսելուց, և նույնիսկ կարող ենք խելագարվել, ուղղակի ամեն րոպե մեր անունը լսելուց։ Իմ կարծիքով պատմվածքի իմաստը կայանում է նրանում, որ ինչքան էլ սիրես քո գործը, ինչքան էլ քեզ ստիպեն աշխատել, պետք է անպայման ժամանակ տրամադրել հանգստին:


Պատմվածքը



Комментарии