Գործնական քերականություն

Կատարիր թեստի օրինակի առաջադրանքները։ 

1. Տեքստում լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։

 

Մի օր դղյակի դուռը բացվեց, և այնտեղից դուրս ելավ մի դեռատի պատանի՝ սրարշավ նժույգի վրա, ընտիր ասպազենով գոլորված։ Նրա հետևից երկաթյա նիգերը կնքեցին երկփեղկ դարպասը։ Պատանին, վճիտ հայացքը շուրջը ձգելով, խթանեց նժույգը, սլացավ երկնահույզ լեռներով, անդնդախոր ձորերով, ոտքդ դրեց մարդկային աշխարհը։ Ինչպես մի փետուր, նա ընկավ հողմերի ու հեղեղների ամենակուլ բերանը։ Հյուրընկալվեց վայելքի տաճարներում, խմեց աստղափրփուր գինին, վայելեց խրախճանքներ ու խնջույքներ, անհագուրդ ըմբոշխնեց գեղեցիկ պարուհիների և ծեգծեգող գեղուհիների սերը։

Այսպես հոսեց կյանքը, ու երբ արծաթազօծվեցին նրա գեղեցիկ գլուխն ու ընչացքը, վերադարձավ ու անապաստան ճամփորդի պես բախեց դղյակի դուռը։ Սպասեց, սպասեց, և բացող չեղավ։ Բախեց նա վերստին, բայց, ավաղ, հավիտյան փակ էր դղյակի դուռը. նրան ոչ ոք չէր սպասում։

 

2. Սրարշավ, կնքեցին, ձգելով, ընչացքը բառերի արմատները գրիր։


Սրարշավ – սուր


Կնքեցին – կնունք


Ձգելով – ձիգ


Ընչացքը – ունչ


 3. Բառարանի օգնությամբ գտիր հետևյալ բառերի բացատրությունները.

Ամիճ-աղանդ

անթացուպ-հենակ

կռուփ-բռունցք

ակութ-օջախ

գեղմ-բուրդ

գուղձ-կոշտ հողակտոր

ամեհի-անսանձ

բռնազբոսիկ-արհեստական

զգլխիչ-հարբեցնող

արգասավոր-արդյունավետ

ազնավուր-ազնվական

 բագին-զոհասեղան

անդաստան-հանդ

խթան-հեծյալի կոշիկներին ամրացվող մետաղյա հարմարանք

 բավիղ-լաբիրինթոս


Комментарии