дата:
ՏՏ
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Ձեր կարծիքով որոնք են էկոհամակարգերի
կարևորագույն հատկանիշները: Ինչու՞:
Էկոհամակարգի կարևորագույն հատկանիշներն են օրգանական նյութ ստեղծելը, էներգիա կապելու և անջատելու նյութերի շրջապտույտ անցկացնելը: Շատ կարևոր են նաև էկոհամակարգերի ինքնավերականգնումը, քանի որ էկոհամակարգերը ժամանակի ընթացքում վնասվում են, և ինքնավերականգնումը շատ անհրաժեշտ է, հակառակ դեպքում այն կվերանա։
Բոլոր օրգանիզմների ցանկացած միասնություն, որոնք փոխհարաբերությունների մեջ են մտնում ֆիզիկական միջավայրի հետ այնպես, որ համակարգի ներսում էներգիայի հոսքը ստեղծում է տրոֆիկական կառուցվածք, տեսակային բազմազանություն և նյութերի շրջապտույտ, իրենից ներկայացնում է էկոլոգիական համակարգ։
Ինչպիսի էկոհամակարգեր են ձեզ շրջապատում,
ինչ առանձնահատկություններ ունեն նրանք:
Էկոհամակարգերը լինում են երկու տեսակի՝ բնական և արհեստական։ Արհեստական էկոհամակարգ է, օրինակ՝ ագրոէկոհամակարգը։ Ագրոհամակարգեր են այգիները, ջերմոցները, բուծարանները և այլն։ Ագրոէկոհամակարգերը ստեղծվել են մարդու միջամտությամբ, գյուղատնտեսական արտադրանք ստեղծելու համար։ Բնական էկոհամակարգերն են անտառները, գետերը, բնական լճերը։ Բայց ի տարբերություն արհեստական էկոհամակարգերին, բնական էկոհամակարգերը կարող են թեև շատ դանդաղ, բայց վերականգնվել առանց մարդու միջամտության։
Ինչպես է ազդում մարդը ձեզ շրջապատող
էկոհամակարգերի կենսագործունեություն վրա:
Մարդիկ էկոհամակարգերի վրա ազդում են և լավ և վատ։ Որոշ դեպքերում մարդիկ հավելյալ էներգիայի աղբյուր են ստեղծում էկոհամակարգերի համար, կամ ավելացնում են պակասող նյութերը։ Մարդու կողմից սխալ նյութեր ավելացումը կարող է վատ ազդել էկոհամակարգի վրա, մարդը նաև երբեմն խախտում է սննդային շխթան վերացնելով ինչ֊որ կենդանատեսակ, կամ բույս էկոհամակարգից։ Շխթան խախտվելու արդյունքում էկոհամակարգը կարող է մասամբ վերանալ, կամ կարող են շատանալ կենդանիների, կամ բույսերի մի այլ տեսակ և վերջում վերանալ ամբողջությամբ։
Ինչ տեղի կունենա էկոհամակարգերի հետ, եթե պակասի Էներգիայի, ֆոսֆորի, ածխածնի ու ազոտի հոսքը (յուրաքանչյուր տարբերակը ներկայացնել առաձին):
Էկոհամակարգում էներգիայի հոսքի պակասության դեպքում կդադարեն կենսական ռեակցիաների իրագործումը։Ֆոսֆորի նվազման պատճառով կդադարի բույսերի և կենդանիների միջև նյութերի փոխանակումը։ Բույսերը չեն կարող զարգանալ և կսկսեն հյուծվել։
Ածխածնի պակասը կհանգեցնի մաքուր օդի վերացման, կքչանան օրգանական նյութերը։
Ազոտի պակասի դեպքում կդադարեցվի սպիտակուցների սինթեզումը և կխախտվի շրջանառությունը։
Комментарии
Отправить комментарий