дата:
ՏՏ
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Համո Սահյանի «Անտառում» բանաստեղծությունը բնության գեղեցիկ պատկերի նկարագրություն է: Բանաստեղծության մեջ նկարագրվում է աշունը, խոնավ անտառի պատկերը, ոսկեզօծ տերևները, մարդկանց ոտնահետքերով ճանապարհը, կոխկրտված խոտերը: Սահյանը նկարագրել է աշնանային անտառի ամեն մի մանրուքը, սկսած ամպի ծվեններից մինչև անտառի շունչը։ Չորրորդ քառատողում Սահյանը նկարագրում է եղնիկին ու մռութին մի մամուռ կպած իր հորթին, որոնք կարծես միաձուլվել են բնությանը, իսկ որսորդը նրանց հետքերն է փնտրում: Անտառի պատկերից բացի, հեղինակը նկարագրում է անտառապահի տնակը, վառվող խարույկի ծուխը և խարույկին կից եղևնու և սոճու պատկերը:
Եվ իսկապես, պետք է ուշադրություն դարձնել ամեն մի մանրուքի։ Ամեն մի եղանակ ունի իր գեղեցկությունը, իր շունչը, իր պատկերը։ Ի վերջո, պատկերի ամեն մի մանրուք գեղեցիկ է, ամեն մի մանրուք ունի իր իմաստը և նշանակությունը, իսկ մեզ միայն մնում է նկատել, նայել և վայելել։
Комментарии
Отправить комментарий