Քաղաքագիտություն

Քաղաքագիտություն կամ Քաղաքական գիտությունգիտություն քաղաքականության վերաբերյալ, ուսումնասիրում է մարդու և հասարակության կապը պետական և ոչ պետական կառույցների, պետության և այլ կառույցների հետ, ուսումնասիրում է նաև պետության վարած քաղաքականությունը և դրա նպատակահարմարությունը առանձին ոլորտներում։

Քաղաքագիտության ուսումնասիրման նպատակը

Քաղաքագիտություն առարկան համեմատաբար նոր ձևավորված սոցիալական գիտության ճյուղերից է։ Այս առարկան հնարավորություն է տալիս ամբողջական պատկերացում կազմել հասարակության քաղաքական կյանքի մասին։ Հասարակության քաղաքական կյանքն ուսումնասիրող գիտությունը անգլիալեզու երկրներում կոչվում է Political science՝ քաղաքական գիտություն։ Եվրոպայի և ԱՊՀ մի շարք երկրներում օգտագործվում է պոլիտոլոգիա։ Ինչպես տեսական, այնպես էլ կիրառական իմաստով քաղաքագիտությունը ավանդաբար համարվել է արվեստ, գիտություն պետության կառավարման մասին։


Комментарии