Բացատրել հասկացությունները

Դեմոկրատիա - կառավարման այն ձևը, որի ժամանակ իշխանությունը գտնվում է ժողովրդական լայն զանգվածների ձեռքում: ժողովրդավարություն՝ պետական կառուցվածքի ձև, որի ժամանակ իշխանության գերագույն մարմիններն ընտրվում են ժողովրդի կողմից որոշակի ժամանակով  Ժողովրդական դեմոկրատիայի երկիր:

Տիրանիա - Հին Հունաստանում բռնությամբ իշխանությունը զավթած անձի իշխանությունը: Հին Հունաստանում բռնությամբ իշխանությունը զավթած և միանձնյա կառավարող անձ, որի իշխանությունը կոչվել է տիրանիա։ Եղել են մի քանի տիպի՝ վաղ հունական, պարսկամետ, ուշ հունական տիրանիաներ։ Վաղ հունական տիրանիան ծագել է պոլիսների ձևավորման շրջանում, տոհմային ավագանու և դեմոսի միշե պայքարի ընթացքում։ Պարսկամետ տիրանիան գոյություն է ունեցել Փոքր Ասիայի և Եգեյան ծովի կղզիների հուն, քաղաքներում, պարսկական տիրապետության ժամանակ։ 

Դիկտատուրա - ոչ մի բանով չսահմանափակվող պետական իշխանություն, որ հենվում է տիրող դասակարգի ուժի վրա:

Օլիգարխիա - արիստոկրատական շահագործողական փոքրամասնության իշխանություն: Քաղաքական ռեժիմ, որում իշխանությունը կենտրոնացած է քաղաքացիների համեմատաբար փոքր խմբի ձեռքում։ Օլիգարխները օլիգարխիայի անդամներ են, նրանք կարող են կա՛մ իրենք լինել իշխանության, կա՛մ որոշիչ ազդեցություն ունենալ իշխանության և որոշումների կայացման վրա ՝ ելնելով իրենց անձնական և խմբային շահերից:

Մերիտոկրատիա - կառավարման սկզբունք, համաձայն որի ղեկավար պաշտոնները պետք է զբաղեցնեն առավել ընդունակ մարդիկ՝ անկախ սոցիալական ծագումից և ֆինանսական կարողությունից։

Օխլոկրատիա - ժողովրդավարության այլասերված տեսակը, որը հիմնված է դեմագոգների անընդհատ ազդեցության տակ ընկնող ամբոխի փոփոխվող քմահաճույքների վրա։ Օխլոկրատիայի հատկանիշներ կարելի է գտնել նաև Հռոմեական կայսրությունում, որտեղ բանակը գահ էր բարձրացնում և գահընկեց էր անում ըստ հայեցողության, չնայած որ այդ ժամանակ պետական կառավարումը միապետական էր։ Ժամանակակից աշխարհում օխլոկրատիան գրեթե չի դիտարկվում որպես քաղաքական կամքի իրականացման ձև։ Սակայն այն էականորեն լրացնում է այն քաղաքական ռեժիմները, որոնք գտնվում են անցումնային կամ ճգնաժամային իրավիճակներում։

Պոպուլիզմ քաղաքականություն, որը դիմում է լայն զանգվածներին և խոստանում է նրանց արագ և հեշտ լուծում սոցիալական սուր խնդիրների համար։ Պոպուլիզմի հիմքում այս կամ այն քաղաքական ուժի ձգտումն է՝ ձեռք բերել զանգվածների վստահությունն ու աջակցությունը, հավանել ժողովրդին։ Միևնույն ժամանակ, պոպուլիստ քաղաքական գործիչների իրական նպատակները սովորաբար քողարկվում են սոցիալապես գրավիչ գաղափարներով:

Թեոկրատիա (կամ կրոնապետություն) - պետության ձև, երբ քաղաքական և հոգևոր իշխանությունը կենտրոնացվում է հոգևորականության ձեռքում։

Комментарии