Ֆիրդուսի

Ֆիրդուսին Իրանի, Տաջիկստանի և Աֆղանստանի ազգային բանաստեղծ է: Աբուլղասիմ Ֆիրդուսու (իսկական անուն-ազգանունը՝ Հակիմ Աբուլղասիմ Մանսուր Հասան Ֆիրդուսի Թուսի) մանկության և պատանեկության մասին շատ քիչ տեղեկություններ են մեզ հասել: Նա ստացել է լավ կրթություն. տիրապետել է նոր պարսկերենին, արաբերենին, իմացել է նաև հին պարսկերեն: Ֆիրդուսին հռչակավոր «Շահնամե» էպոսի հեղինակն է: 976 թ. թագավորական պալատի պատվերով շարունակել է գրել «Շահնամե» պոեմը, որն սկսել էր բանաստեղծ Դաղիղին, բայց գործը կիսատ էր մնացել նրա մահվան պատճառով։

Ծնվել է Իրանում՝ 940 թվականին, մահացել է 1020թ․-ին։ Ֆրանսիացի արևելագետ Մոհլը Ֆիրդուսու ծննդյան թիվ է համարել 939 թվականը, որ և երկար ժամանակ ընդունված էր արևելագիտության մեջ։ Բայց հետագայում այլևայլ տվյալներ համեմատելով, Ֆիրդուսու ծննդյան թվականը համարեցին 934 թվականը։ 1934 թ.-ին էլ Իրանում նշվեց բանաստեղծի 1000-ամյա հոբելյանը։ Հետագայում այս տարեթիվն էլ կասկածելի համարվեց և ընդունվեցին տարբեր կարծիքներ:



Комментарии