«Հակոբ Հակոբյան» մրցանակ

 Ինչպես արդեն հասկացաք, արժանացել եմ «Հակոբ Հակոբյան» մրցանակին, ՏՏ ոլորտում կատարածս նախագծերի և բազում ծրագրերի կառուցման ու մշակման համար։ Ներկայացվեց կատարածս ծրագրերից մի քանիսը, որոնց համար էլ արժանացա մրցանակի։

Շատ անսպասելի էր մրցանակակիր դառնալս, քանի որ ընդամենը զբաղվում էի իմ սիրելի գործով և նույնիսկ չէի ակնկալում, որ կարժանանամ մրցանակի։ Շատ շնորհակալ եմ մեր ՏՏ խմբին և խմբի դասավանդող Հերմինե Անտոնյանին, աջակցության և ծրագրերս ներկայացնելու համար։ Մի քանի հետաքրքիր և օգտակար ծրագրերի կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝

Հաշվիչ - https://narekavanesyan.blogspot.com/2020/12/blog-post_24.html

Կոտորակային հաշվիչ - https://narekavanesyan.blogspot.com/2020/12/blog-post_7.html

Թվային ժամացույց - https://narekavanesyan.blogspot.com/2020/12/blog-post.html

Գտնել նշված տարվա և ամսաթվի շաբաթվա օրը - https://narekavanesyan.blogspot.com/2020/12/blog-post_3.html

Հաշվել մուտքագրված տեքստի տառերի և բառերի քանակը - https://narekavanesyan.blogspot.com/2020/12/blog-post_14.html

Բոլոր ծրագրերին կարող եք ծանոթանալ բլոգիս ՏՏ բաժնում։ Ամեն օր աշխատում եմ նոր և ավելի հետաքրքիր ծրագրերի և արդեն նաև ուսուցողական խաղերի վրա, որոնք էլ իրենց ժամանակին կտեղադրվեն իմ բլոգում։



Комментарии