дата:
ՏՏ
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Ջրածիվ, բազեանմանների կարգի ջրարծիվների ընտանիքի բնադրող–չվող, հազվագյուտ թռչուն։ Հայտնի է 1 տեսակ։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Հայաստանում հանդիպում է Սևանա լճի մերձափնյա գոտում, Արաքս գետի հովտում և բնական ու արհեստական ջրավազաններին մոտ` հանրապետության տարբեր տարածաշրջաններում:
Վերացման հիմնական պատճառներն են մերձհունային բարձրաբուն անտառների հատումը, ջրի աղտոտվածությունը և գյուղատնտեսության մեջ վնասատուների դեմ պայքարի ժամանակ թունաքիմիկատների օգտագործումը:
Ընձառյուծ, հովազ, կատվազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասուն, որը գրանցված է ՀՀ կարմիր գրքում։
Բնակեցնում է Հարավարևմտյան և Հարավային Հայաստանը` «Խոսրովի անտառ» արգելոցի կենտրոնական և արևելյան հատվածներից մինչև հայ–իրանական սահմանը՝ Գեղամա, Զանգեզուրի, Վայոց ձորի, Բարգուշատի և Մեղրու լեռնաշղթաների սահմաններում:
Արեալի մասնատված լինելը, որի հիմնական պատճառը որսագողությունն ու մարդու տնտեսական գործունեությունն է:
Դարևսկու իժ, իժերի ընտանիքի իժերի ենթաընտանիքի օձ։ Հայաստանում տարածված է Շիրակի մարզում և Աշոցքի տարածաշրջանում: 2008 թ –ի տվյալներով՝ տարածման արեալը գրավում է ընդամենը 200 հա: Տեսակի բնորոշ բիոտոպերն են հանդիսանում ենթալպյան գոտում գտնվող քարքարոտ լեռնալանջերը և ժայռային ցցվածքները՝ ծածկված տափակ քարերի կույտերով:
Վտանգման հիմնական պատճառներն են բնորոշ ապրելավայրերի քայքայումը, բարձրադիր մարգագետինների ինտենսիվ յուրացումը, ընտանի կենդանիների անվերահսկելի արածեցումը և ապօրինի որսը:
Комментарии
Отправить комментарий