Ինքնաստուգում

 Որևէ ձայնավորի և յ կիսաձայնի արտասանական զուգակցումը կոչվում է

երկհնչյուն։ Ժամանակակից արևելահայերենի երկհնչյուններն են՝
այ — լայն, վայր յա — դայակ, եղյամ
ույ — նույն, լույս յու — սյուն, նյութ
էյ (եյ) — թեյ, սեյսմիկ յէ (յե) — երազ, հայելի
օյ (ոյ) — խոյ, Նոյ յօ (յո) — արդյոք, յոթ
յի — տղայի, խաղայի յը — հայը, բայը։

Առաջադրանք

1. Դո՛ւրս գրել այն բառերն ու բառաձևերը, որոնցում երկհնչյուն
կա, և ընդգծե՛լ երկհնչյունը:

Գարունդ հայերեն է գալիս,
Ձյուներդ հայերեն են լալիս….

Լույսը յոթ անգամ չեմուչում արեց,
Յոթ թռչուն պոկվեց յոթ բարդու ճյուղից

Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ՝ ինչո՞ւ է այդպես։

Ծանր նստել է քարափը ձորում,
Հյուրընկալ տերը մանկության ձորի։

Ամպե՛ր, արծիվնե՛ր, կաքավնե՛ր համեստ
Եվ թափառական ուլե՛ր քարայծի,
Մի՛ չարաշահեք բարությունը մեծ
Ու համբերությունն այս մեծ քարափի։
Թողե՛ք՝ նա մի քիչ ինքն իր հետ մնա,
Իր ներսը նայի, և ով իմանա,
Գուցե թե սրտից մի աղբյուր հանի
Կամ թե այնպիսի մի հարստություն,
Որ ուրիշ քարափ աշխարհում չունի։

2.Արտագրե՛լ՝ լրացնելով երկհնչյունները։
Առավոտ….ն, ծովեզր…., այծ….մ, արդ….ք, մատ….ն, առ…ծ, բազմամ….,
ստորոգ….լ, լուսն….կ, կոր…ն, եղ….մ, ս…թաքել, կ….սր, եռամս….կ, լռակ….ց, գործուն…., դղ….կ, ծննդ….ն, կղզ…կ, մշակ….թ, անասնաբ….ժ, մեղվաբ….ծ,
համբ….ր, եղջ….ր, թ….աման, սառուց….լ, ն….թ, ձ….թ, կ…տ, շաբաթօր…կ,
հ…սն։

> Առավոտյան, ծովեզրյա, այծյամ, արդյոք, մատյան, առյուծ, բազմամյա, ստորոգյալ, լուսնյակ, կորյուն, եղյամ, սայթաքել, կայսր, եռամսյակ, լռակյաց, գործունյա, դղյակ, ծծնդյան, կղզյակ, մշակույթ, անասնաբույժ, մեղվաբույծ, համբույր, եղջյուր, թեյաման, սառուցյալ, նյութ, ձյութ, կույտ, շաբաթօրյակ, հյուսն։

3.Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում մեկից ավելի
երկհնչյուն կա։

Արտաժամյա, պայթյուն, հայություն, օտարերկրյա, գյուղական, միջանկյալ,
մայրություն, այժմյան, մագաղաթյա, ներքոհիշյալ, կայունություն, արքայորդի,
հարյուրամյա, լայնություն, հարաբերյալ, վայրագություն, գրաբարյան, մետաքսյա,
յուրային։

> Պայթյուն, հայություն, մայրություն, այժմյան, կայունություն, հարյուրամյա, լայնություն․ վայրագություն, յուրային։

4. Որոշե՛լ տրված բառերից յուրաքանչյուրի ձայնավորների
ու բաղաձայնների քանակը։

Ակունք, բարձունք, խճանկար, անդունդ, հրաժեշտ, պայթյուն, դաստիարակ,
մանրէ, սրբատաշ, հյուլե, անընդհատ, սրընթաց, մերթընդմերթ, մտավոր,
դազգահ:

5.  Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով յա, իա, եա։
Հեք….աթ, ակաց…., բամ…., այծ….մ, էներգ…., Անդր….ս, եղ….մ,
էքսկուրս…., խավ….ր, կղզ….կ, Սուք….ս, կր…., միլ….րդ, վայրկ….ն, Բեն….մին,
մում…., Սիս….ն, փաս….ն, միմ….նց, Արաքս…., դաստ….րակ, լ….րդ, քիմ….,
օվկ….նոս, անց….լ, Ազար…., Անան…., Եղ…., Եղ….զար, Երեմ…., հեծ….լ,
Զաքար…., Մար….մ, Ամալ…., Օֆել….։

> Հեքիաթ, ակացիա, բամիա, այծյամ, էներգիա, Անդրեաս, եղյամ, էքսուկրսիա, խավիար, կղզյակ, Սուքիաս, կրիա, միլյարդ, վայրկյան, Բենիամին, մումիա, Սիսիան, փասյան, միմյանց, Արաքսիա, դաստիարակ, լյարդ, քիմիա, օվկիանոս, անցյալ, Անանիա, Եղյա, Եղիազար, Երեմիա, հեծյալ, Զաքարիա, Մարիամ, Ամալիա, Օֆելյա։

6.  Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով յո, իո, եո։
Ամբ….ն, աքս….մ, բրաբ….ն, լեգ….ն, հետ….տն, արդ….ք, մարմար….ն,
թ….րեմ, մեդալ….ն, միլ….ն, ակորդ….ն, չեմպ….ն, պանս….նատ, Սրապ….ն,
տրիլ….ն, օր….րդ ավիաց….ն, ինդուկց….ն, ամ….բա, քամել….ն։

> Ամբիոն, աքսիոմ, բրաբիոն, լեգիոն, հետիոտն, արդյոք, մարմարիոն, թեորմեն, մեդալիոն, միլիոն, ակորդիոն, չեմպիոն, պանսիոնատ, տրիլիոն, օրիորդ, ավիացիոն, ինդուկցիա, ամեոբա, քամելեոն։

7. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության գրելով յ տառը։
Կա….ուն, հա….ելի, Միքա….ել, զրո….ական, է….ություն, նա….ել, վա….ելել,
գա….իսոն, է….ակ, ատամնաբու….ժ, Ռաֆա….ել, մի….այն, պո….եմ, պո….ետ,
մի….ասին, հի….անալ, թե….ել, խնա….ել, հի….անալ, որդի….ական

> Կայուն, հայելի, Միքայել, զրոյական, էություն, նայել, վայելել, գայիսոն, էակ, ատամնաբույժ, Ռաֆայել, միայն, պոեմ, պոետ, միասին, հիանալ, թեյել, խնայել, հիանալ, որդիական։

Комментарии