Հոլոքոստ

Նացիստական Գերմանացիները երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ծրագրված կոտորեցին մոտ 6 միլիոն եվրոպական հրեաների, միլիոնավոր գնչուների, լեհերի, սովետական քաղաքացիների, այլախոհների, աղանդավորների, միասեռականների:

Ֆաշիստական Գերմանիան ցեղասպանական պետություն էր։ Պետական բոլոր միջոցներն ուղղված էին կոտորածներ և ջարդեր իրականացնելուն։ Խաղաղ բնակչությունն ահաբեկվում էր՝ ըստ ազգային պատկանելության, հրեաներին և մյուս անցանկալի բնակչությանն ենթարկում էին հետապնդումների, բռնագրավում էին ունեցվածքը, բռնագաղթեցնում էին դեպի համակենտրոնացման ճամբարներ, նրանց վրա փորձարկում էին նոր դեղորայք և այլն։

ԽՍՀՄ-ում բնակվող եվրոպացիները, որպես կանոն, ոչնչացվում էին իրենց բնակության վայրերում։ Օդեսայի օկուպացված շրջաններում հրեաների ոչնչացմամբ զբաղվում էր ռումինական բանակը։ Բալթյան երկրների, Ուկրաինայի, Բելառուսի ամբողջ տարածքով մեկ գրեթե յուրաքանչյուր ոչ մեծ քաղաքին, գյուղին կից գտնվում էին, այսպես կոչված, «փոսերը»՝ բնական հեղեղատները, ուր վտարում և գնդակահարում էին տղամարդկանց, կանանց, երեխաների։ Արդեն 1941 թ. հունիսի վերջին Կաունասում գերմանացիների և իրենց լիտվացի մեղսակիցների ձեռքով սպանվեցին հազարավոր հրեաներ. Վիլնյուսի 60 հազար հրեաներից 45 հազարը մահացավ Պոնարայի զանգվածային գնդակահարումների ընթացքում, որը տևեց մինչև 1941 թ. վերջը։



Комментарии