дата:
ՏՏ
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Ճգնաժամ, կամ հեղաշրջում, անցումային վիճակ, իրավիճակ, որի դեպքում նպատակներին հասնելու համար գոյություն ունեցող բոլոր միջոցները դառնում են անբավարար, ինչի արդյունքում առաջանում են անկանխատեսելի իրավիճակներ։ Ճգնաժամի փայլուն օրինակ է հեղափոխությունը։
Ճգնաժամի տեսակներ են` քաղաքական ճգնաժամը, տնտեսականը, սոցիալականը, կրոնականը և մշակութային ճգնաժամը:
Քաղաքական ճգնաժամ
Հասարակական որևէ կառույցի դժվար անցումային վիճակն է, որն արտահայտվում է գործունեության ընդմիջումով։ Քաղաքական ճգնաժամի ժամանակ տեղի է ունենում սոցիալ-քաղաքական հակասությունների սրում, կոնֆլիկտային իրավիճակների ձևավորում, տնտեսական կառավարման թուլացում։ Քաղաքական ճգնաժամի սրացումը կարող է հանգեցնել քաղաքական ինստիտուտների քայքայմանն ու անիշխանությանը։
Տնտեսական ճգնաժամ
Տնտեսական ճգնաժամ առաջանում է, երբ խախտվում է ապրանքների և ծառայությունների առաջարկի և պահանջարկի հավասարակշռությունը։ Ինչի պատճառով դանդաղեցվում է տնտեսական գործունեության բնականոն աշխատանքը:
Մշակութային ճգնաժամ
Մշակութային ճգնաժամը այնպիսի իրավիճակ է, երբ առաջանում է ճեղքավորում մշակույթի և նրա բոլոր կառույցների միջև և կտրուկ փոփոխվում է հասարակական կյանքի պայմաններով։ Աղավաղվում են մշակութային արժեքները, ստեղծագործական ոգին, չեն բավարարվում հասարակության մշակութային պահանջները։
Комментарии
Отправить комментарий