Ավագ դպրոցի անհրաժեշտությունը

 Մեր երկրում ավագ դպրոցում սովորում են երեք տարի` 10 - 12 դասարաններ («Կրթության մասին» օրենքի համաձայն), այդ երեք տարվա ընթացքում սովորողները կրկնում են անցած թեմաները, սովորում են որոշ նոր թեմաներ և կարելի է ասել, ուղղակի ժամանակ անցկացնում։ 

Կարծիքս հետևյալն է՝ ավագ դպրոցը անիմաստ է, համենայնդեպս երեք տարի սովորելն է անիմաստ։ Այդ երեք տարին կարելի է տեղավորել երկու, կամ նույնիսկ մեկ տարվա մեջ։ 

Ավագ դպրոցը կարող է օգնել մասնագիտության ընտրության և այդ մասնագիտության համար պահանջվող առարկաները ավելի մանրամասն ուսումնասիրելու հարցում։ Որոշ դպրոցներ սովորողին հնարավորություն են տալիս ընտրել իրեն անհրաժեշտ առարկաները:

Իսկ ինչ վերաբերվում է այն թեմաներին, որոնք սովորում են ավագ դպրոցում, կամ լրացնում են միջին դպրոցում սովորածը ապա կարելի էր ուղղակի այդ ամենի որոշ մասը, կամ նույնիսկ ամբողջը կցել միջին դպրոցի թեմաներին։ Ավագ դպրոցում սովորողին պետք է մնա բավական ժամանակ իր մասնագիտության, և իր նպատակներին հասնելու վրա աշխատելու համար, որին խոչընդոտում են կողմնակի, ինչ-որ տեղ անիմաստ առարկաները, ու թեմաները։ Ինչ վերաբերվում է այլ, սովորողին ոչ պիտանի առարկաներին, ապա կարելի է ուղղակի քչացնել որոշ առարկաների ժամերը, և փոխարենը ավելացնել սովորողին հետագայում անհրաժեշտ առարկաներ։

Комментарии