дата:
ՏՏ
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
1. Ինչ է լեգենդը (մտաբերել այլ լեգենդներ)
Լեգենդը բանավոր ավանդությունների վրա հիմնված բանաստեղծական պատմություն՝ ասք որևէ պատմական կամ մտացածին անձի կամ դեպքի մասին:
2. Համեմատել հերոսներին և նրանց արարքները
Լեգենդի գլխավոր հերոսը` զորավարը, դասական հերոս է հայկական գրականության համար։ Զորավարը հայրենասեր է, քաջ, խիզախ։ Իսկ թագավորը և զորակալը դասական վատ հերոսներ են։ Երկուսն էլ նախանձում էին զորավարի հաջողություններին, ինչի պատճառով հետո պատժվեցին։
3. Վերլուծել լեգենդը, գտնել գաղափարին առնչվող հատվածները
Գլխավոր հերոսը զորավարն էր ` քաջ, հայրենասեր ու միշտ հաղթանակած: Հասարակ ժողովուրդը միշտ գովերգում էր զորավարին, իսկ փոքրոգի թագավորը նախանձում էր նրան ` իր սիրո և հռչակի համար: Զորավարը հեռանում է իր երկրից, նվաճում հողեր և դառնում այդ հողերի իշխան: Երբ թշնամին հարձակվում է հայրենի հողի վրա, ժողովուրդը իր գուսանին ու երգ ու տաղով ու հայրենի հողով ուղարկում են զորավարի մոտ: Հայրենի հողը մեծագույն սիրով ու ուժով կանչում է նրան, քանզի այդ հողի ծնունդ – սնունդն է նա: Քաջարի զորավարը վերադառնում է հայրենիք, մարտնչում և իհարկե, ինչպես միշտ, հաղթում թշնամուն:
Комментарии
Отправить комментарий