Արևմտահայերենը իմ նախագծում

 Կարդում ենք արևմտահայ գրողների ստեղծագործությունները․

Նպատակը՝ արևմտահայերենի ուսումնասիրում, կարդալու, հասկանալու ուսուցում
Մասնակիցները՝ ավագ դպրոցի սովորողներ
Համագործակցություն՝ մայրենի լեզու, երաժշտություն
Նախատեսված ժամկետը՝ հոկտեմբերի 18-22

Ընթացքը՝  սովորել անգիր ընտրած ստեղծագործությունները, հատվածները։
Կարդալ, վերլուծել, ուսումնասիրել, հետազոտել։
Սովորած ստեղծագործությունները ձայնագրել, տեսագրել։ Բոլոր նյութերը տեղադրել բլոգներում։


Բանաստեղծութուն՝ Վահան Թեքեյան | «Փափագ»

Փափագ նշանակում է երազանք: Փափագ բանաստեղծության մեջ հեղինակը երազում և համեմատում է իր սիրած աղջկան կապույտ երկնքի և անծայայրածիր ծովի հետ: Նա գրում է, թե աղջկա հոգին նման է կապոյտ երկնքի, որ նա նույնիսկ հեռվից կճանաչեր նրա ձայնը, գրում էր թե աղջիկը մնաց իր սրտի մեջ և նրա հոգին այնքան լուսավոր է, որ եթե կարողանար կսուզվեր իր հոգու մեջ: Գրում է թե այդ աղջիկը իր միակն է և իր սրտում միայն իր ձայնն է: Նրա ամենամեծ ցանկությունն էր լուռ գրկել նրան և մտածել միայն իր մասին:


Միսաք Մեծարենց | «Երազի օրեր»

Թարգմանություն արևելահայերեն՝

Մի կարմիր ծաղիկ գարունի

Մի առավոտ ինձ նվիրեցիր․

Զգացի, թե տենդեր ունի

Երազկոտ միտքս ցրված։

Մի խանդաղատանք հորդեց

Իմ նվաղկոտ լանջքի տակ, ուր

Սիրո դողաց սարսուռն անցավ՝

Ու թովանքը համբույրին հուր։

Եվ ըղձավոր իմ խեղճ հոգին

Զգաց սրտիդ հուրն արծարծուն,

Եվ մետաքսե ճանապարհը

Սեր Ծաղիկին տարավ ածուն։

Հոն ժպտաց կյանքը ինձ,

Հմայնքների հույլով անցավ

Եվ կասկածի ոչ մի ուրվական

Նրանց մոտով, երբեք չանցավ։

Վերլուծություն

Տողերը գրված են ջերմ սիրո և ուշացած խոսքերի մասին, որին էլ արտահայտվեց արտում նվիրված գարնան մեկ ծաղիկով: Այնքան ջերմություն ուներ իր մեջ անգամ երազած խոսքերը ուշացան և մոռացվեցին: Որ նրբագեղությունը հոսեց նրա մարվող կրծքի տակ, սիրո վախն անցավ և թոթվեց համբյուրը կրակոտ, ու նրա ցանկացող թշվառ հոգին զգաց  կրակը բորբոքված: Նրա մետաքսյա ճանապարհները պատվեցին սիրով և բազմացող ծաղիկներով: Ժպտաց կյանքը, նրա համար հմայքների երազն անցավ և նրա մտքերի ուրվականը, որը կասկածի առիթ էր տալիս նրա մոտից երբեք չանցավ:

Комментарии