Թումանյան | «Վայրէջք» վերլուծություն

 Քառասուն տարի բըռնած ճանապարհ՝

Շիտակ, անվեհեր
Գընում եմ ես վեր—
Դեպ Անհայտը սուրբ, աշխարհքը պայծառ։

Քառասուն տարի ճամփովն ահարկու
Անցել եմ էսպես
Ու հասել եմ ես,
Խաղաղությանն եմ հասել ես հոգու։

Թողել եմ ներքև, մեծ լերան տակին,

Ե՛վ փառքը, և՛ գանձ,
Ե՛վ քեն, և՛ նախանձ—
Ամենը, ինչ որ ճընշում է հոգին։

Եվ էն ամենը, արդ նայում եմ ես—
Տեսնում եմ նորից

Իմ լերան ծերից—
Էնպես հասարա՜կ, դատարկ են էնպե՛ս…

Եվ ես իմաստուն ու բեռըս թեթև,
Անհոգ ծիծաղով,
Երգով ու տաղով

Իջնում եմ զըվարթ իմ լերան ետև։

Վերլուծություն

Այս բանաստեղծության մեջ Թումանյանը բարձրանում է վերին լեռը՝ թողնելով իր հոգու խանգարող, ցավալի ճնշող հոգսերը։ Նա փոխաբերական իմաստով լեռան բարձրունքը համեմատում է մարդու հոգևոր վերելքի հետ և այդ ամեն մութ ու չորացած իրականության վրայով 40 տարի ճանապարհ է անցնում դեպի հոգու պայծառ խաղաղություն։Նշված 40 տարին համեմատում է Աստվածաշնչի Մովսեսի պատմության հետ: Մովսեսը Եգիպտոսում ստրկության մեջ գտնվող հրեա ժողովրդին 40 տարի անապատով առաջնորդեց դեպի ազատություն, հայրենիք: Կարելի է ասել, որ Թումանյանի բանաստեղծության ներքին թեման ազատությունն է, հայ ժողովրդի դարերով երազած ազատ հայրենիք, ազատ մարդկանցով։

Комментарии