Տերյան | Վերլուծություն

 Այս պաղ աշխարհում ես տեսա միայն տառապանքի լաց,

Եղբայրների տեղ ես հանդիպեցի չար ոսոխների.
Եվ դորա համար իմ դեմքը երբեք զվարթ չժպտաց,
Եվ դորա համար դահիճ խոհերի ես դարձա գերի։
Երբ ես կամեցա ոսկե արևի շողերը գրկել,
Մարդիկ նենգամիտ խոնավ նկուղում ինձ շղթայեցին,
— Ինձ կյանքի քնքուշ գուրգուրանքներից մարդիկ են զրկել,
— Իմ սիրտը մարդիկ անգութ ու մռայլ չարությամբ լցրին։
Ես որոնում եմ ինձ նմաններին — իմ ընկերներին,
Ես որոնում եմ նոցա, որ զրկված, թշվառ են ու խենթ,
— Եկե՛ք, խորտակենք այս կապանքները, որ մարդիկ դրին,
— Եկեք, ձեր սրտում ես կըհրդեհեմ հատուցումի տենդ…

Վերլուծություն

Վահան Տերյանի հետևյալ բանստեղծությունը կարդալիս հասկանում ես, որ բանաստեղծը եղել է նրբանկատ և կարողացել է հասկանալ մարդկանց ներաշխարհը: Նրան շատ անգամներ դավաճանել և ցավ են պատճառել: Լինելով մեծահոգի անձնավորություն` նա ցանկացել է արևի շողերով ներկել իր կյանքը, սակայն ապրելով կյանքի դաժան օրերը` հասկացել է, որ դա անհնարին է: Կարծում եմ չարժի ամեն մանրուքի վրա ուշադրություն դարձնել և մարդկանց թույլ տալ, որ նրանք պղտորեն քո կյանքը: Վահան Տերյանի փոխարեն ես կապրեի այնպես, ասես ոչինչ էլ չէր եղել և կլցնեի կյանքս վառ գույներով:

Комментарии