Չարենց | «Աղմկում է իմ սրտում» վերլուծություն

 Կարծում եմ, որ Չարենցը այս բանաստեղծությամբ ցանկացել է բացատրել ընթերցողին, թե ինչ ապրումների մեջ է նա եղել, ինչ զգացմունքներ կաին իր հոգում։ Բանաստեղծության առաջին տողերից նա պատմում է, որ իր հոգին աղմկում է կարոտից, մի լուռ ու երկար կարոտից, որ մնում է իր հոգում մինչև առավոտ։ Այդ զգացմունքը նրա ամբողջ ներքնաշխարհը տակնուվրա է արել, որ այդ կարոտը իր ամբողջ մարմնի մեջ է, և այն ասես այս աշխարհից չլինի, և նման է թե՛ փոքրիկ երեխայի, և թե՛ մի շան, քանի որ և՛ անընդհատ գանգատվում է, և՛ ոռնում է շան նման։ Չարենցը փոխաբերություններ օգտագործելով, փորձել է հասկացնել, թե որքան է իր հոգին ցավում, թե որքան տխուր և տանջված է նա։ Եթե ուշադրություն դարձնենք, ապա կտեսնենք, որ նր օգտագործած փոխաբերությունները մեծամասամբ կապված են ծայրահեղությունների հետ, համեմատել է իր հոգին և զգացմունքները աղետների և տխուր այլաբանությունների հետ։

Комментарии