Տերյան | «Տխրություն» վերլուծություն

 ՏԽՐՈՒԹՅՈՒՆ


Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,
Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիվ շոյելով.
Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով...
Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,
Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.—
Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց
Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին...


1908

Վերլուծություն

Վահան Տերյանի բոլոր բանաստեղծությունների մեջ ինչպես նաև սրա,կա սիրո շունչ:Նվիրված անհայտ մեկին տխրության պահերին հիշեցնող մի անձնավորության: Ինչպես նաև այլ Տերյանի բանաստեղծությունները, այս բանաստեղծությունը նկարագրում է կյանքի ինչ-որ ակնթարթ։ Տվյալ բանաստեղծություննում մենք կարող ենք տեսնել դաշտ, որտեղ կան շատ ծաղիկներ։ Տերյանը նկարագրում է մի աղջկա, որը չկա։ Որը քամու նման անցում է ու գնում։ 

Комментарии