Վահան Տերյան | Վերլուծություն

 Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր,

Կա քո հոգու մեջ անթափանց մի մութ,
Քո մութ հայացքում կա մի քնքուշ սուտ՝
Քեզ միշտ թաքցնող մի նուրբ վարագույր…
Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ,
Հավետ քեզ կապված՝ քեզ օտար եմ ես.
Երբ խենթ խնդությամբ փայփայում եմ քեզ՝
Ե՛վ սիրում եմ քեզ, և՛ քեզ չըգիտեմ։
Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ,
Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր.
Քո հոգու վըրա կա մի վարագույր,—
Ո՞վ ես դու, ո՞վ ես,— բնավ չըգիտեմ…

Այս բանաստեցծությունը ասես ուղղված լինի Վահան Տերյանի հավանած աղջկան, որը խորհրդավոր տպավորություն է թողել հեղինակի վրա: Այդ աղջիկը, երևում է, որ ունի պարփակված ներաշխարհ և չունի ցանկություն` բացել այն ուրիշների առջև: Հեղինակի ցավն էլ դա է: Նա սիրահարված է, սակայն չգիտի ում:

Комментарии