Գրականություն

28.04.2019

Ավետիք Իսահակյան «Եղնիկը» պատմվածքի վերլուծություն


Պատմվածքը մի եղնիկի մասին էր, որին նվեր էին բերել մի ընտանիք: Իմ կարծիքով սա սովորական, հասարակ պատմվածք է,  մի հեքիաթ, որտեղ ասված է այն մասին, որ ամեն մի կենդանի էակ ունի իր հայրենիքը, որտեղ նա ծնվել է և անց կացրել իր մանկությունը: 

Պատմվածքը

23.04.2019

Կրթահամալիրի հիմնը


Դանիել Վարուժան

Անդաստան


Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությո՜ւն թող ըլլա…
Ո՛չ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին.
Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի՝
Օրհներգությո՜ւն թող ըլլա:

Արևմտյան կողմն աշխարհի
Բերրիությո՜ւն թող ըլլա…
Ամեն աստղե ցող կայլակի,
Ու ամեն հասկ ձուլե ոսկի.
Եվ ոչխարներն երբ սարին վրա արածանին՝
Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:

Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող ըլլա…
Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդին.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝
Բերկրությո՜ւն թող ըլլա:

Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերում թող ըլլա…
Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
Սիրերգությո՜ւն թող ըլլա։



Բառային աշխատանք


Անդաստան - հանդ, դաշտ, արտ

Կոչնակ - եկեղեցու զանգ

Ակոս - երկար գծաձև փոս հողի վերին շերտում

Բերիություն - առատություն

Ցող - շաղ, կաթիլ

Ցորյան - ցորեն

Բերկրություն - խինդ, ուրախություն

Ամբար - պահեստ, շտեմարան

Հորդ - առատ, ճոխ, պերճ

Աղուն - աղալու ցորեն








Բայի եղանակների շուրջ վարժություններ. 22.04.2019

1) Անկոթ կացինը ձեռքին` ինքը կանգնել էր գոմաղբի հին, սև կույտի վրա ու ոտքով խաղում էր դդումի հետ, հայրը նստել էր փեթակների մեջ ու ականջ էր դնում: |Սահմանական եղանակ|

2) Բայց չի կարելի ասել, թե քարատակ եկողն անպայման պիտի հարեր խմբերից մեկն ու մեկին: |Հարկադրական եղանակ|

3) Սիմոնը տնքալով թիկնեց մութաքաներին և խուլ ու հոգնած ասաց.

-Արմենակը գա` մի բան կմտածենք: |Պայմանական եղանակ|





15.04.2019

Վիլյամ Սարոյան «Գյուղացին» պատմվածքի վերլուծություն


Այս պատմվածքը մի գյուղացու մասին էր, ով 1908թ.-ին իր հայրենիքից գաղթեց Ամերիկա: Պատմության իմաստը պատմվածքում բերված է գյուղացի Սաքոի պատմության օրինակով: Նա ճամփորդեց ամբողջ Ամերիկայով , որպեսզի գտնի իրեն հարազատ մարդու: Նա ճամփորդեց ամբողջ Ամերիկայով, բայց այդպես էլ չգտավ մի հարազատ մարդու: Բայց նա չկորցրեց հույսը և շարունակեց փնտրել: Եվ ի վերջո նա իր նպատակին հասավ: 
Իմ կարծիքով պատմության իմաստը կայանում է նրանում, որ երբեք չպետք է հանձնվել, նույնիսկ եթե դա անելը անհնարին է թվում:








08.04.2019

Կրթահամալիրի յոթ հրաշալիները



Էսսե

Մեր կրթահամալիրը շատ ինքնատիպ է, այն համարյա ամեն ինչով տարբերվում է ուրիշ դպրոցներից: Հետևյալ նյութում գրված կետերը շատ ճիշտ են, որովհետև այս բոլոր կետերը մեր կրթահամալիրում միշտ գործում են: Իմ կարծիքով այս կետերից ամենահետաքրքիրը Ուսումնական նոր միջավայր՝ կրթական օբյեկտի տանիք,   նկուղ- ն է: Մեր կրթահամալիրի ամեն մի մասնաճյուղում նկուղը, տանիքը, այգին և պարտեզը օգտագործում ենք որպես կրթական միջավայր: Օրինակ՝ մենք մայր դպրոցում բոլոր նկուղները օգտագործում ենք, որպես կրթական միջավայր: Մի նկուղը որպես նետաձգարան, մյուսը որպես հրաձգարան, բրուտանոց և այլն: Եվ մեր դպրոցում այս ամենը կառուցել ենք ինքներս: Այդ կրթական միջավայրերի կառուցումը (որոնք մենք կառուցում ենք մեր ուսուցիչների հետ) ունեն նաև հոգեբանական իմաստ: Դպրոցը արդեն մանկուց ինձ սովորեցնում է, թե ինչպես կառուցել մեր ապագան: Այդ նոր կրթական միջավայրեր կառուցելով մենք մեր ապագան ենք կառուցում, մենք զարգացնում ենք մեր դպրոցը, որը մենք և ուրիշները կարող ենք հետագայում ավելի զարգացնել և սովորել: 











01.04.2019

Գի դը Մոպասան «Լուսնի լույսը». վերլուծությունը ըստ հարցաշարի


1.Ինչպե՞ս ես հասկանում «Անքնին են Աստծո գործերը» արտահայտությունը

Այս արտահայտությունը ուզում է ասել, որ Աստված իր ամեն մի քայլով պատժում է, եթե դու ինչ-որ չարիք էս գործել կամ ուզում է փրկել ինչ-որ չարիքից:


2.Ինչպե՞ս կբացատրես «Երգ երգոց» արտահայտությունը

«Երգ Երգոց» ասելով ես հասկանում եմ այն երգը, որը տարիներով ժողովրդի կողմից սիրվելով եկել հասել է մեզ, այդ երգերը կարելի է ավելի գնահատել, քանի որ ամեն մի արվեստի գլխավոր նպատակը ժողովրդի կողմից սիրված լինելն է:




Գի դը Մոպասան «Լուսնի լույսը»












18.03.2019

Համաստեղ «Նապաստակի մը օրագիրը». հարցաշար 




  • Նապաստակի տեսած առավոտյան արևն ինչպիսին էր: Հիմա նկարագրիր քո տեսած առավոտյան արևը:
Առավոտյան ես վեր կացա, և տեսա մութ երկինքը, որի մեջ արև չկար:

  • Հաստատիր կամ ժխտիր հետևյալ մտքերը.

  1. նապաստակը վախկոտ էր
  2. նապաստակը երազկոտ էր
  3. նապաստակը վախկոտ-երազկոտ էր
  4. նապաստակն ինքնահավան էր 
  5. նապաստակն ուշադիր էր շրջապատի հանդեպ
  6. նապաստակը հումորի զգացում ուներ
  7. նապաստակը նախանձ էր








Մարտի 6

Վահան Տերյան
Կարդա բանաստեղծությունը, անգիր սովորի՛ր, կատարի՛ր առաջադրանքները։
Կարծես թե դարձել եմ ես տուն,
Բոլորն առաջվանն է կրկին,
Նորից դու հին տեղը նստում,
Շարժում ես իլիկը մեր հին:
Մանում ու հեքիաթ ես ասում,
Մանում ես անվերջ ու արագ,
Սիրում եմ պարզկա քո լեզուն,
Ձեռներըդ մաշված ու բարակ։
Նայում եմ, մինչև որ անզոր
Գլուխըս ծնկիդ է թեքվում,
Նորից ես մանուկ եմ այսօր,
Դրախտ է նորից իմ հոգում։
Արևը հանգչում է հեռվում,
Գետից բարձրանում է մշուշ,
Հեքիաթըդ անվերջ օրորում,
Իլիկըդ խոսում է անուշ…
Հարցեր և առաջադրանքներ
  • Ըստ բանաստեղծության պատմի՛ր մոր մասին:
Ըստ բանաստեղծության մայրը աշխատասեր էր, ... (Շարունակելի...)

  • Գրի՛ր իլիկ, պարզկա, անզոր, մշուշ, անվերջ, կրկին բառերի հոմանիշները:
իլիկ - Ճախարակի երկաթե կամ փայտե բարակ ձողը, որի վրա փաթաթվում է ոլորվող թելը:

պարզկա - պարզ, ջինջ

անզոր - թույլ

մշուշ - մառախուղ

անվերջ - անսահման

կրկին - նորից


Գրի՛ր հին, արագ, մաշված, բարակ, անզոր, դրախտ, խոսել բառերի հականիշները:
հին - նոր
արագ - կամաց
մաշված - նոր 
բարակ - հաստ
անզոր - զորավոր
դրախտ - դժոխք

խոսել - լռել






Եղիշե Չարենցի ծննդավայրը

Եղիշե Չարենցը ծնվել է 1897թ. մարտի 13-ին, Կարսում: Երկար տարիներ Չարենցի ծննդյան վայրը գիտնականների և բանասերների վեճի առարկա էր, որովհետև նրա թղթերում պահպանվել էր պարսկական մի անձնագիր, որտեղ նշված էր, որ նա ծնվել է Պարսկաստանի Մակու քաղաքում: Բանն այն է, որ 1919թ. Չարենցը իր ընկերոջ` Գևորգ Աբովի հետ մեկնում է Կարս նորաբաց հայկական դպրոցներում ուսուվչությամբ զբաղվելու: Բայց քանի որ, Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն զինապարտներին չէր թույլատրվում ուսուցչությամբ զբաղվել, նրանք, օգտագործելով Չարենցի հոր` Աբգար աղայի կապերը, ձեռք են բերում պարսկական անձնագրեր: Իրականում, Չարենցի ծնողները Պարսկաստանի Մակու քաղաքից էին և, համաձայն բանաստեղծի ավագ եղբոր` Սերոբի վկայության, Սողոմոնյանների ընտանիքը 1883թ. տեղափոխվում է Էրզրում, այնուհետև` Կարս: Չարենցի հայրը` Աբգար աղան և մայրը` Թեկղի (Թելլի) Միրզոյանը ունեին չորս որդի և երեք դուստր: 





1. Տերյանը՝ հասարակական, պետական գործիչ
2. Վահան Տերյան. Կենսագրություն

3. Տերյանը՝  բանաստեղծ

«Կարդում ենք Տերյան» նախագիծ

Թեմաներ

1. Տերյանը՝ հասարակական-պետական գործիչ
2. Տերյան քաղաքացի և մարդ
3. Տերյանը՝  բանաստեղծ
4. Տերյանը և երաժշտությունը
5. Տերյանը և գրական արևելահայերենը
Ակնկալվող նյութերը՝աուդիոնյութ, տեսանյութ, ուսումնասիրություն, վերլուծություն, հարցազրույց, լուսաբանում։
 հրապարակումներ ուսումնական բլոգներում, կայքում
ընթերցումներ քաղաքում, հասարակական վայրերում
6. Անգիր սովորել 5 բանաստեղծություն և գրավոր վերլուծել բլոգներում




















1. Ո՞րն է Թումանյանների տոհմական զինանշանը: Պատմական ո՞ր հուշարձանների վրա են դրվագված դրանք:

Պատ․՝ Դա երկգլխանի արծիվն է՝ ճանկերի մեջ գառ։

2. Պատմական ո՞ր դեպքի մասին է գրում Հովհաննես Թումանյանը իր դուստրերից մեկին. «Անդրանիկը պատմեց Երևանի դեպքը: Քիչ է մնացել խայտառակությունը կատարյալ լինի»:

Պատ․՝ Խոսքը Երևանի, «հեղաշրջում» կոչված ավանտյուրայի մասին է, Թումանյանը նկատի ունի 1921 թվականի փետրվարի 13–ին սկսած դաշնակցականների զինված ելույթները։


3. Ու՞մ և ո՞ր դեպքի առիթով է Թումանյանն ասել. «Ծիծաղի տոպրակ» անունը ավելի գեղեցիկ է, քան թե յուր վարմունքը»:

Պատ․՝ Ապագա բանաստեղծն ու մշակութաբանը Անուշավան Աբովյանի և վերջինիս համագյուղացի ուսուցիչ Եգոր Խարազյանի հետ մտադիր է եղել ձեռնարկել հայ ժողովրդական երգիծական ստեղծագործություններին հանրությանը հաղորդակից դարձնելու գործը: 

4. Ի՞նչ է ասել Թումանյանը Հովհաննես Քաջանունուն կովկասյան լեռների մասին:

Պատ․՝ Հայոց լեռներից, արնոտ լեռներից  դու մի հեռանա:

5. Ո՞ր ստեղծագործության առիթով է Աղայանը գովել Թումանյանին, ինչի համար հեղինակը ասել է. «Սրա-նրա մոտ այնքան է գովել, որ խալխը հենց գիտի Բայրոնի ազգականն եմ»:

Պատ․՝  Բայրոնի «Շիլիոնի կալանավորը» սոնետի թարգմանությունը։

6. Ինչի՞ ազդեցությամբ է Թումանյանը գրել «Արև ու Լուսինը»:

Պատ․՝
Հիշում եմ 1887 թ. Ամառը (կարծեմ օգոստոսին), արևի խավարում եղավ, էդ մասին գրեցին, խոսեցին։ Հենց էդ օրերում  էլ «Արևն ու Լուսինը» գրեցի, որ անպայման անհաջող է դուրս եկել։


7. Ու՞մ մասին է ասել Թումանյանը. «Քրիստոնեության խաչը ձեռքին, դաշույնը սրտի մեջ…» և ի՞նչ է արել այս մարդու համար:

Պատ․՝ Շատ դիակների թվում կար և մեկ սիրահար ծերունի կրոնավորի դիակ՝օրերով բերդի եկեղեցու դռան մեջտեղը ընկած։ 


8. Թումանյանը ո՞ր կին գրողի համար և ինչու՞ գնեց կապույտ հակինթներով կողով, և ծաղիկների հետ կապված ի՞նչ զավեշտական բան պատահեց:

Պատ՝․ Մարիամ Թումանյանի՝ Մարիա  Մարկովնայի մասին է , երբ ծաղիկներ առած  ցանկանում է գնալ նրա մոտ, ճանապարհին  իրեն հայտնում են, որ մի հեքիաթասաց է սպասում, Թումանյանը շեղում է ճանապարը և գնում 90 տարեկան այդ ծերունու մոտ, մինչև հասնում է տեղ, ծերունին՝ Ղուշանց Վարդանը,  մեռած է լինում՝, դագաղի մեջ, շփոթմունքից ծաղիկները դնում է  ու հարցնում հարազատներին.  Էդպես բան չի լինի, կարելի է՝ չի մեռել–մի լավ տեսեք…սգավորները մի կուշտ ծիծաղեցին վրաս…այս մասին նա գրում է Ղ. Աղայանին։

9. Թումանյանը Երևանում ե՞րբ, ի՞նչ առիթներով և որտե՞ղ է իջևանել:

Պատ․՝ 1915թ. Էջմիածնի Վեհարանում գաղթականների հարցով,
1921թ. Փետրվարին, դաշնակցական կուսակցության պարագլուխները խռովություն  բարձրացրին խորհրդային կարգերի դեմ և գրավեցին իշխանությունը, Թումանյանն էր, որ բողոքեց դրա դեմ և ռազմաճակատի գիծն անցնելով, 1921թ. ապրիլի 20–ին եկավ Երևան, աղետի առաջն առնելու։


10. Ո՞վ և ի՞նչ պատճառաբանությամբ չտպագրեց «Շունն ու կատուն», հետագայում ի՞նչ կանխատեսեց Անդրանիկը Թումանյանի այս ստեղծագործության համար, և կանխատեսումը ի՞նչ չափով իրականացավ:

Պատ․՝
«1889 թվականին, երբ տարա «Մուրճի»–ում տպագրելու, խմբագիր Ավ. Արասխանյանը կարդաց, շատ զարմացավ և հարցրեց, թե՛ «ասացեք խնդրեմ՝ շունն ու կատո՜ւ և բանաստեղծությո՜ւն, սրանք  ի՞նչ կապ ունեն իրար հետ էն էլ էս տեսակ վայրենի լեզվով»։


11. Ի՞նչ նպատակ (ներ) ուներ Վերնատունը, ովքե՞ր էին հիմնադիրները և ո՞րն է թումանյանական վերնատան ֆրանսիական նախատիպը:


Պատ․՝ Վերնատանը ընթերցում էին նոր գրված բաները, քննում, կարծիքներ փոխանակում, խոսում էին հայ, ռուս և օտար գրական նորություններից, հաղորդում տպավորություններ ազգերի պատմություններից, ժողովուրդների կյանքից, փիլիսոփայությունից, կարդում կլասիկ գործերից։ Վերնատան հիմնադիրներն էին Հովհ. Թումանյանը, Ղ.Աղայանը, Դ. Դեմիրճյանը, Ավ․ Իսահակայանը, երբեմն հյուր էին գալիս Պ. Պռոշյանը, Մուրացանը, Կոմիտասը, նկարիչ Գ. Բաշինջաղյանը։ Առաջին խոսքը պատկանում էր Աղայանին։ Վերնատունը ապրեց 7–8 տարի։ Նրա նախատիպը ֆրանսիական Գոնկուր եղբայրների հիմնադրած «Ամբար»–ն էր, անդամներն էին Էմիլ Զոլան, Ալֆոնս Դոդեն, Տուրգենևը, Հյուսիմանսը…հավաքվում էին Գոնկուրների տանը։ 














Արտիստը
  • Գտիր այն հատվածները, որտեղ նկարագրվում է Լևոնենց տունը։
Նա բնակվում էր աղմկալից փողոցներից մինում, հինգ հարկանի  տան երրորդ հարկում: Դա մի մթին անցք էր: Անմիջապես  քթին խփում էր  ճարպի մեջ տապակվող մսի անախորժ հոտը: Մի փոքր մեծ էր, քան մի մեծ հավաբուն: Այնտեղ մութ անկյունում, պատի տակ երևում էր ինչ—որ բան, նման անկողնակալի թե թաղթի: Կար մի զույգ ջարդված աթոռներ: Այդ փոքրիկ սենյակում յոթ—ութ հոգի կանգնել միայն կարող էին: Մի անկյունում կախված էին աշխարհի անվանի երաժշտապետների, նվագիչների, երգիչների ու երգչուհիների լուսանկարները հովհարի ձևով միմյանց միացրած: Մյուս անկյունում դրված էր մի փոքրիկ գրասեղան, ծանրաբեռնված զանազան էժանագին գեղարվեստական իրերով: 
  • Լևոնի մոր խոսքերից ելնելով բնութագրիր մորը։
Լևոնի մայրը չէր սիրում թատրոնը, և ամեն ինչ անում էր, որպեսզի հեռու պահեր որդուն թատրոնից: Նա նետում էր պատուհանից նրա գործիքները կամ էլ վառարանն էր նետում: Բայց նա այդ ամենը անում էր, որովհետև նրան թվում է, թե տղան իր հոր ճանապարհով է գնում:
  • Պատմվածքից ընտրիր երեք հատված, որտեղ երևա, որ Լևոնը երջանիկ մարդ է։
Մենք ճաշում էինք միևնույն սենյակում, միաժամանակ, միևնույն սեղանի քով: Երկու ժամից սկսած մինչև երեկոյան չորս—հինգ ժամը ծիծաղ, երգ, նվագում, պար ու սրախոսություններ խառնվում էին միմյանց և ջերմացնում տարբեր ազգերի ու դավանությունների պատկանող մարդկանց բարեկամական մթնոլորտը:
Դա այն երջանիկ դեմքերից էր, որոնք հենց առաջին հայացքով մարդու սրտում շարժում են համակրության զգացում:

Եվ Լևոնը երջանիկ էր այդ ուշադրությամբ:








Գնահատում
Պետք է գնահատել երեխաներին ոչ միայն սովորելու համար, ոչ միայն տնայինները անելու համար, այլ նաև ամենակարևորը վարքի համար, չուշանալու համար, ուսուցչին հարգելու համար: 

Գնահատումը իմ կարծիքով

Սովորողին գնահատելը շատ սխալ է: Հատկապես տնայինի հարձում: Երեխան տնայինը կատարելիս չի կենտրոնանում առաջադրանքի վրա, նա արագ տնայինը կատարում է, որպիսզի ցածր գնահատական չստանա: Երեխաները սովորելու փոխարեն կենտրոնանում են գնահատականի վրա, որը շատ սխալ է: Ինձ թվում է, որ Կրթության և Գիտության Նախարարությունը պետք է հեռացնի գնահատման այդ տարբերակը:









«Անունդ տալիս»
Հայաստա՛ն, անունդ տալիս,
Ժայռի մեջ մի տուն եմ հիշում,
Ալևոր կամուրջի հոնքին
Ծիծեռի մի բույն եմ հիշում,
Թեքված մի մատուռ եմ հիշում
Եվ բերդի տեղահան մի դուռ,
Ավերակ տաճարի մի վեմ
Եվ բեկված մի սյուն եմ հիշում:
Հիշում եմ լքված մի թոնիր,
Բերանին մամռոտած մի խուփ,
Մամռոտած որմի խոռոչում
Մասրենու վարսաթափ մի թուփ,
Աշխարհի քարերին մաշված,
Աշխարհից խռոված մի ցուպ,-
Եվ հեռվում ինչ-որ ուշացած
Ձիերի դոփյուն եմ հիշում:
Արևոտ մի սար եմ հիշում,
Ճակատին ձյունի պատառիկ,
Սարն ի վար բարակ մի առու-
Շուրթերին հայրեն ու տաղիկ,
Ցորենի կանաչ արտի մեջ
Առվույտի կապույտ մի ծաղիկ
Եվ արտի եզրին՝ մենավոր
Մի բարդու շրշյուն եմ հիշում:

  •  Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի`ր:
առվույտ - երեքնուկ
շրշյուն - խշխշոց
տաղիկ - քնքուշ
ցուպ - մահակ
որմ - հոլովակեր
ալևոր - ծեր


  • Գտիր այն մակդիրները, որոնք Հայաստանի բնությունն են ներկայացնում: Ըստ բանաստեղծության՝ ինչպիսի՞ն է այն:
Ժայռ, կամուրջ, ծիծեռ, մատուր, բերդ, թոնիր, մամուռ, առու, արտ, բարդի:


  •  Տրված պատկերները բացատրիր.
լքված թոնիր - թոնիր, որին երկար ժամանակ չեն ձեռք տվել:
մամռոտած խուփ - 
խոռոչում մասրենու վարսաթափ թուփ- մի մասրենու թուփ, որի տերևները թափվել են:
աշխարհի քարերին մաշված-հին քարեր
աշխարհից խռոված ցուպ
  • Բանաստեղծության մեջ ի՞նչ զգացում է արտահայտված:
  • Բանաստեղծությունից դուրս գրիր 5 բայ` նշելով դեմքը, թիվը, ժամանակը:












Գավաթ, տենդ, նստվածք, գոմ, թել, նախասրահ, գավիթ, դերձան, գահույք, փարախ, ըմպանակ, մրուր, դողէրոցք, գլան:


Գավաթ-ըմպանակ

տենդ-դողերոցք


նստվածք-մրուր

գոմ-փարախ

թել-դերձան

նախասրահ-գավիթ



Դրասանգ, նժույգ, նախճիր, եղրևանի, դիպակ, յասաման, սյուք, եղեռն, եղեգն, եղերերգ, շամբ, երիվար, ծաղկաշխթա, զեփյուռ:


Դրասանգ-ծաղկաշխթա

նախճիր-եղեռն


եղրևանի-յասաման


սյուք-զեփյուռ


եղեգն-շամբ

երիվար-նժույգ




Ծավի, խոպան, առանձին, առտնին, աղոտ, թեժ, բանուկ, ալ, բորբ, բոսոր, դժգույն, բիլ, մեկուսի, անմշակ:


խոպան-անմշակ

աղոտ-դժգույն

մեկուսի- առանձին

թեժ-բորբ

ծավին-բիլ

ալ-բոսոր










Մարդու աչքը



Մի անգամ մի չքավոր մարդ մի իր գտավ, որը կակուղ էր, կլոր ու ընկույզի չափ, տարավ տուն ցույց տվեց կնոջը, հարևաններին, բայց ոչ ոք չհասկացավ, թե ինչ իր է: Լուրը երկրով մեկ տարածվեց: Թագավորն էլ էր ուզում տեսնել իրը և չքավորին կանչեց իր մոտ: Թագավորը ցանկացավ գնել այդ իրը և չքավորին հարցրեց, թե ինչ ես ուզում այս իրի փոխարեն, չքավորնել թե, իրի քաշով ոսկի տուր ինձ: Գնացին գանձարան վերձրեցին ամենափոքր կշեռքը և համեմատեցին մի ոսկու հետ, սակայն նժարները չշարվեցին, ոսկին ավելացրեցին, տոպրակներով ոսկի բերեցին, բայց մեկ է նժարները չշարժվեցին: Թագավորը կանչեց շատ իմաստունների, բայց մեկ է ոչ ոք գլուխ չեր հանում: Թավորը գլխատել տվեց իմաստուններին: Հետո կանչեցին մի զառամյալ մարդու: Զառամյալ մարդն ասաց, թե բերեք ամենափոքր կշեռքը մի բուռ հողի հետ: Հողը համեմատեց իրի հետ և վերջապես նժարները հավասարվեցին: Մարդու աչքը կշտանում է միայն հողով:







15.10.2018


Ահմեդի ուղտը: Վերլուծություն



Իմ կարծիքով պատմության ասելիքն այն է, որ պետք է մյուսներին օգնել, իսկ մյուսները քեզ կօգնեն, կարելի է ասել լավություն արա, գցիր ջուրը, վաղ թե ուշ քո առաջ կգա: 







Զղջում. Փոխադրություն

Ձմռան մի գիշեր անց կացրեցինք Վեդիյի տներից մեկում: Տանտերը դեմքը վիրակապով կապած մի մարդ էր: Վայելեցի քաղցրավենիքները, չդիմացա և հարցրեցի տան տիրոջը, թե ինջու է նրա դեմքը վիրակապված: Նա հենց այդ պահին հանեց վիրակապը և սարսափից քարացած մնացինք, նրա դեմքի կեսը չկար, միայն ոսկորներն էին, իսկ աչքի տեղը փոս էր: Նա պատմեց մեզ իր պատմությունը.


- Մի անգամ գնացի որսի, մի աղվեսի տեսա, հետևից վազեցի, որ որսեմ աղվեսին, բայց ընկա մի խորը փոսի մեջ: Փորձում էի դուրս գալ, մագլցում էի, բայց ապարդյուն: Եվ մի պահ թփերի հետևից օձ դուրս եկավ: Սարսափից քարացա, օձը գլուխը շրջեց դեպի ինձ և քարացած ինձ նայեց: Ես ուզում էի ձեռքս մեկնել և վերձնել զենքս, բայց սարսափից տեղս քարացած էի և ոչինչ չէի կարողանում անել: Եվ նա մի պահ սողաց դեպի ինձ և պարկեց մարմնիս վրա, երևի նրան շատ էր դուր եկել իմ տաքությունը: Ես վախից ոչինչ չկարողացա անել և ստիպված լուսացրեցի նրա հետ: Առավոտյան նա իր լիզեց իմ ձեռքը, իսկ ես շոյեցի նրա գլուխը, թեև նրա սառնությունից փշաքաղվում էի: Նա դուրս եկավ փոսից և որոշ ժամանակ հետո մի նապաստակ բեռանի մեջ հետ եկավ: Նա որսին ձեռք չէր տալիս, հասկացնում էր, որ դա իմն է: Ես խորովեցի նապաստակը և կերա, բայց մի կտոր պահեցի օձին և մենք ընկերացանք: Նա երեք օր շարունակ որս էր բերում, բայց երորդ օրը ես ծարավիս չդիմացա և սկսեցի բարձր գոռալ և լաց լինել: Նա փոսից դուրս եկավ պոչը մեկնեց դեպի ինձ որպիսի բռնեմ և ինձ դուրս հանեց փոսից, ես ուրախությունից գրկում, համբուրում էի նրան և նա ինձ ուղեկցեց մինչև գյուղ: Մի անգամ օձ որսացնողներ եկան, պատմեցի իմ պատմությունը, նրանք ասացին, որ ցույց տամ օձի տեղը, ես սկզբում հրաժարվեցի, բայց հետո, երբ գումար առաջարկեցին ես համաձայնվեցի: Իչքան ավելի շատ էինք մոտենում փոսին, այդքան ես ավելի շատ էի զղջում: Երբ հասանք փոսին ես մի անկյունում թփերի հետևում պաղկվեցի: Որսորդները գրավեցին օձին գունավոր խալիյով, շվիի ձայնով, երբ ճձը դուրս եկավ նրանք բռնեցին և գցեցին վանդակի մեջ: Օձը մի կատաղել էր քիչ էր մնում քանդեր երկաթե վանդակը: Հետո մի պահ քարացավ, իսկ հետո թքեց իմ դեմքին, այդ պահին ես հուշաթափվեցի և այդ պահից իմ դեմքի կաշին փտում ու թափվում է: 




Դանիել Վարուժան
Ձոն
Եղեգնյա գրչով երգեցի փառքեր.
— Քեզի ընծա՜, իմ հայրենիք —
Սոսյաց անտառեն էի զայն կըտրեր,
— Քեզի ընծա՜, հին հայրենիք —
Եղեգնյա գըրչով երգեցի քուրմեր,
Ընդ եղեգան փող լո’ւյս ելաներ։
Եղեգնյա գըրչով երգեցի կարոտ.
— Ձեզի ընծա՜, հայ պանդուխտներ —
Ան տարաշխարհիկ բույսի մ՚էր ծըղոտ…
— Ձեզի ընծա՜, հեգ պանդուխտներ —
Եղեգնյա գըրչով երգեցի հարսեր.
Ընդ եղեգան փող ո’ղբ ելաներ։
Եղեգնյա գըրչով երգեցի արյուն,
— Ձեզի ընծա՜ , սուրի զոհեր —
Ան ծլած էր մոխրի մեջ իբրեւ կընյուն
— Ձեզի ընծա՜, կրակի զոհեր —
Եղեգնյա գըրչով երգեցի վերքեր.
Ընդ եղեգան փող սի՛րտս ելաներ։
Եղեգնյա գըրչով որբ տունս երգեցի.
— Քեզի ընծա՜ , հայր ալեհեր —
Ցամքած աղբյուրեն մեր զայն հոտեցի…
— Քեզի ընծա՜, մայր կարեւեր
Եղեգնյա գըրչով օճախս երգեցի,
Ընդ եղեգան փող ծո՛ւխ ելաներ։

Ու պայքա~ր, պայքա~ր, պայքա~ր երգեցի.
— Ձեզի ընծա~, հայ մարտիկներ —
Գրիչս եղավ անթրոց սըրտերու հնոցի…
— Ձեզի ընծա~, քաջ մարտիկներ —
Եղեգնյա գըրչով վըրեժ երգեցի.
Ընդ եղեգան փող բո՛ց ելաներ։

Վերլուծություն
Բանաստեղծության մեջ գրողը գրում էր եղեգնյա գրչով և ամեն քառատողից հետո ասում էր, թե իր եղեգնյա գրչից ինչ է առկայծում: Առաջին տան մեջ փողից լույս է դուրս գալիս, քանի որ նա գրում է իր հին հայրենիքի, սոսյաց անտառների մասին, որ նրանք այնքան թանկ են իր համար և հնության մեջ երևում են լույսի միջից:
Երկրորդ տան մեջ նա գրում է կարոտի, հայ պանդուխտների և հարսերի մասին: Եվ այս անգամ փողից ողբ է դուրս գալիս, քանի որ հարսերը մնում են մենակ և մենակ են մեծացնում իրենց երեխաներին:
Երրորդ տան մեջ գրում է հայրենիքի զոհերի մասին, ովքեր իրենց կյանքը տալով ազատում են մարդկանց ու մանուկներին: Դանիել վարուժանը մեծ ցավով էր գրում այս ամենը: 
...

Վերլուծությունը կատարեցին Նարեկ Ավանեսյանը և Ալեքսանդր Գրիգորյանը: 




Սասնա Ծռեր



Կառուցվածքն ու հերոսները

Էպոսում գործում է վիպական հերոսների չորս հիմնական սերունդ. Սանասար և Բաղդասար, Մեծ կամ Առյուծաձև Մհեր Դավիթ և Փոքր կամ Պստիկ Մհեր։ Հերոսների այս չորս սերունդը միմյանց հետ կապված են ազգակցական կապերով։ «Սասնա ծռերի» ամենաբնորոշ գիծը հերոսական անպարտելի ոգին է՝ պայմանավորված նրա նախահիմքում ընկած առասպելական դյուցազունների սխրանքներով և հայ ժողովրդի՝ իր ոսոխների, հատկապես արաբական բռնակալության դեմ մղած դարավոր պայքարով։

Գրական մշակումներ և թարգմանություններ

«Սասնա ծռերի» գրական մշակումները սկսվել են դեռևս 1890-ական թվականներից, սակայն Դավթի ճյուղի լավագույն մշակումը համարվում է Հովհաննես Թումանյանինը(«Սասունցի Դավիթ», 1903 թ.)։ Փոքր Մհերի ճյուղը բանասետղծական մշակման են ենթարկել ռուս բանաստեղծ Ա.Կուլեբյակինը («Մհերի դուռ», Թիֆլիս1916 թ.) և Ավետիք Իսահակյանը («Սասման Մհեր», 1922 թ.)։ Դավթի ճյուղը մշակել է նաև Եղիշե Չարենցը («Սասունցի Դավիթը», 1933 թ.) և ուրիշներ։ Էպոսի ամբողջական, մշակված տարբերակը 1939 թվականին թարգմանվել է ռուսերեն։ Համահավաք բնագիրը թարգմանվել է ֆրանսերենչինարենանգլերեն (թարգմանիչ՝ Լևոն Զավեն Սյուրմելյան), գերմաներենվրացերեն, ադրբեջաներեն և այլ լեզուներով։

Комментарии